Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Արցախ » Մենք կվերադարձնենք Ղարաբաղը ցանկացած գնով. Ալիև

    Մենք կվերադարձնենք Ղարաբաղը ցանկացած գնով. Ալիև

    Նոյեմբեր 15, 2017 11:31 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    imagej

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ցանկացած գնով Ղարաբաղը վերադարձնելու իր մտադրության մասին. այս մասին Ալիևն ասել է «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

    «Մենք որևէ փոփոխություն չենք անի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեր սկզբունքային դիրքորոշման մեջ: Հակամարտությունը պետք է լուծում ստանա մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում: Այլ ճանապարհ չկա: Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր պատմական հողերի վրա հիմնադրվի երկրորդ հայկական պետություն», – ասել է Ալիևը:

    Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ ադրբեջանական պետությունն ու ժողովուրդը երբեք չեն հաշտվի Լեռնային Ղարաբաղը կորցնելու հետ:

    Նման թեմաներ

    scroll to top