Հինգշաբթի , 25 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները

    Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները

    Մենք կխափանենք մեծ Թուրքիայի ստեղծման դեմ լարված բոլոր թակարդները
    Փետրվար 12, 2019 23:36 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք»: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ԱԶԿ-ի առաջին նախընտրական հանրահավաքի ժամանակ: Հատկանշական է, որ կուսակցության առաջին նախընտրական հանրահավաքն անցկացվել է Սիվաս (Սվաս-Սեբաստիա) քաղաքում, ինչի վրա ուշադրություն է հրավիրել նաև Թուրքիայի նախագահը:

    Քաղաքը կարևոր դեր ունի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա ՔեմալԱթաթուրքի 1919 թվականին սկսած ազգայնամոլական (Քեմալական) շարժման մեջ: 1919թվականի սեպտեմբերի 4-11-ին Սեբաստիայում (Սվաս) Քեմալի գլխավորությամբ տեղի էունեցել «Անատոլիայի և Ռումելիայի իրավունքների պաշտպանության ընկերությունների»կոնգրեսը (Սվասի կոնգրես), որին մասնակցում են 33 պատգամավոր Անատոլիայի (ՓոքրԱսիա) և Ռումելիայի (Եվրոպայում թուրքական տիրապետության տակ գտնվողտարածքներ) վիլայեթներից։ Կոնգրեսը չի ճանաչել Մուդրոսի զինադադարով որոշվածսահմանները և պայքարի կոչ է անել՝ պահպանելու Օսմանյան կայսրությանամբողջականությունը։ Սեբաստիայի, ինչպես և դրան նախորդած Կարինի (Էրզրումի)կոնգրեսները մերժում են հայկական, հունական և արաբական պետությունների ստեղծմանգաղափարը։

    «Մեր սուրբ քայլերթը, որի վերջին քննությունը լինելու է մարտի 31-ը (ՏԻՄ ընտրությունների օրը), Սիվասից սկսելը իր իմաստն ունի: Սիվասը Սելջուկյան սուլթանության սիրտն է, Օսմանյան կայսրության խիղճը ու Հանրապետության միտքն է: Սիվասը այն քաղաքն է, որտեղ դրվել են Թուրքիայի Հանրապետության հիմքերը: Սիվասի կոնգրեսը ընդհանուր մտքի միախմբման կենտրոնն է»,- ասել է էրդողանը:

    Էրդողանն իր առաջին նախընտրական ելույթի ընթացքում հիմնականում խոսել է երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների մասին՝ ավելի շատ կենտրոնանալով «ահաբեկչության դեմ պայքարի» վրա: Թուրքիայի նախագահը ակնարկել է, որ այս պայքարը իրականացնելու համար հարկավոր է, որ ժողովուրդը համախմբվի «Ժողովուրդ» դաշինքի շուրջ, որի անդամներն են իր գլխավորած ԱԶԿ-ն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

    Խոսելով «ահաբեկչության դեմ պայքարի» մասին՝ Էրդողանը մասնավորապես ասել է. «Աֆրինում, Ջարաբլուսում մեզ վրա հարձակվել ցանկացողներին անհրաժեշտ դասը տվեցինք, կրկին կտանք: Ներսից կամ դրսից Թուրքիայի դեմ որևէ գործողություն անել ցանկացողներին անհրաժեշտ պատասխանը կտանք: Թուրքիայի շահերի, ձեռքբերումների, մեծ Թուրքիայի ստեղծման նպատակի իրականացման դեմ լարված բոլոր թակարդները խափանելու ենք:

    Նախագահական կառավարման համակարգը կասկածի տակ դնելով՝ հին Թուրքիա երազողների իղձերը ի չիք են դառնալու»:

    Էրդողանն անդրադարձել է նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական», քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական», ազգայնական «Լավ» ու իսլամական «Երջանկություն» կուսակցություններին՝ ասելով, որ նրանք նույն քաղաքական գիծն տանում:

    «ԺՀԿ-ն, ԺԴԿ-ն, ԼԿ-ն ու ԵԿ-ն իրար ձեռք բռնած և ուս ուսի են քայլում: Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»,- ասել է Էրդողանը՝ փորձելով թուրք ընտրողների աչքում վարկաբեկել ԺՀԿ-ին, ԼԿ-ին ու ԵԿ-ին՝ նրանց նույնացնելով PKK-ի հետ կապվող քրդամետ ԺԴԿ-ի հետ:

    Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am


    Նման թեմաներ

    scroll to top