Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու. Էրդողան

    Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու. Էրդողան

    Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու. Էրդողան
    Փետրվար 13, 2018 17:45 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել»:

    Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով.

    «Մինչև հիմա ԻՊ-ի («Իսլամական պետություն») քա՞նի ահաբեկիչ եք ոչնչացրել(դիմում է ԱՄՆ-ին. խմբ.): Մենք շատ լավ գիտենք, թե տարածաշրջանում ով ում հետ է համագործակցում: Ոչ ոք ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործելու իրավունք չունի: Նրանք ԻՊ-ի շահերից ելնելով են գործում: Սիրիայում ԻՊ-ի թատրոնը մոտեցել է ավարտին: Իսկ «մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»:

    Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ ներկայումս, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմն է ընթանում, որի նպատակը երկրները մասնատելն է:

    «Ոմանք Թուրքիային էլ են, որպես այդ պատերազմի մի մասը դիտում: Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու, ոչ էլ հանուն ինչ-որ մեկի զավակ ունենք զոհելու»,-ասել է Էրդողանը:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top