Երկուշաբթի , 26 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.39   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 536.60   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 494.43   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 619.00   ՀՀ ԿԲ` 611.30   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.33   
outputra5huxgif
Sunny
28°
Home » editorial » Մենք Սերժի դեմ պետք ա կռվենք, մարդասպանի. երթ՝ նվիրված Հաց Բերողի հիշատակին

Մենք Սերժի դեմ պետք ա կռվենք, մարդասպանի. երթ՝ նվիրված Հաց Բերողի հիշատակին

Մարտ 16, 2017 18:48 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

ERT

Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց բողոքի երթ՝ նվիրված Հաց Բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակին:

Հիշեցնենք՝ այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում Հաց Բերողը մահացավ:

Տասնյակ քաղաքացիներ այս պահին Արթուր Սարգսյանի անունը վանկարկելով շարժվում են դեպի արդարադատության նախարարություն:

«Սերժիկ, մարդասպան, Սերժիկ, մարդասպան»,- վանկարկում են ակտիվիստները:

Նշենք, որ երթի մասնակիցներին ուղեկցում են մի քանի տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Երթի մասնակիցներից Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, պահանջեց իրավապահներից` չխոչընդոտել իրենց:

«Մեր կռիվը ձեր հետ չի, բայց հանկարծ նենց չանեք, ձեր դեմ էլ կռիվ ունենանք: Կարգ եք պահում, ինչ եք անում, լավ եք անում, բայց չխփեք եւ այլն, եւ այլն: Մենք Սերժի դեմ պետք ա կռվենք, մարդասպանի»,- հավելեց Շահեն Հարությունյանը:

Ոստիկանները, սակայն, այդպես էլ թույլ չտվեցին Արթուր Սարգսյանի համակիրներին մոտենալ արդարադատության նախարարությանը եւ ի նշան բողոքի՝ նախարարության մոտ թողնել իրենց հետ բերած սեւ ժապավենով հացը: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ վաղը ժամը 18:00-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top