Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Մենք շատ լուրջ անհանդուրժողականություն ունենք. Հարությունյան (տեսանյութ)

Մենք շատ լուրջ անհանդուրժողականություն ունենք. Հարությունյան (տեսանյութ)

Հուլիս 14, 2017 14:59 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

Այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հանդես գալով ելույթի խոսքով նշեց, որ ինքը և ամբողջ կառավարությունը խորապես և անկեղծ պատրաստ են համագործակցելուն:

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ կառավարությունն է քաղաքականության մշակման հիմնական պատասխանատուն, ինչպես նաև իրագործման պատասխանատուն: Սակայն երբ մենք խոսում ենք պատասխանատվության մասին, մենք պետք է հստակ գիտակցենք, որ պատասխանատվությունը ամենևին չի նշանակում մեկուսացում, և կառավարման համակարգի արդյունավետությունը կարող է բարձրանալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը կառուցված է ակտիվ քաղաքացիներից: Դա հատկապես կարևորվում  է Հայաստանում, երկրում, որն այդքան էլ հարուստ չէ իր բնական ռեսուրսներով, չունի ելք դեպի ծով ու մեր հիմնական ռեսուրսը արժանապատիվ, կարող մարդն է»,- նշեց նախարարը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ իշխանության և քաղհասարակության համատեղ աշխատանքը կտա իրենց արդյունքները:

Հարությունյանի խոսքով՝ այս ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ զարգացվելու են քաղաքացիական հասարակության, կազմակերպությունների կարողությունները: Նա նաև հավելեց, որ քաղհասարակությունը և իշխանությունը պետք է սովորեն միմյանց հետ աշխատել. «Ցավոք սրտի, մենք, միգուցե, որոշակի չափով մեր ազգային հատկանիշն է, ունենք շատ լուրջ անհանդուրժողականություն: Մենք շատ հաճախ աշխարհը տեսնում ենք միմիայն սև և սպիտակ գույներով: Կարծում եմ, որ ծրագիրը հնարավորություն կընձեռի, որ մենք տեսնենք այն գույների վարիացիան, որ սևի և սպիտակի արանքում է»:

Մանրամասները` տեսանյութում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top