Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
23°
Home » Լուրեր » Մենք ճանաչման կարիք չենք էլ զգում, մենք ունենք Զարուհի Փոստանջյան. «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչ

Մենք ճանաչման կարիք չենք էլ զգում, մենք ունենք Զարուհի Փոստանջյան. «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչ

Ապրիլ 21, 2017 15:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

jarangutyun-xmbakcutyun-gekavar-zaruh-postanjyan-hazardramnern-havaqvumen-naxentrakan-shrjanihamar-heriqemuraq-joxovrdic

Մենք գալիս ենք փոխելու ամեն ինչ: Խնդիրներ բոլոր ոլորտներում կան, անելիքներ շատ ունենք, բայց առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք արատավոր համակարգի վրա, որն այսօր կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը:

«Շատ փոփոխություններ կան անելու, օրինակ` շինարարության, մշակույթի, առողջապահության, տրանսպորտի ոլորտներում: Այսօր եթե պետք է, օրինակ` մարդուն հիվանդության կարգ տան, պարտադիր մաղարիչ են ուզում: Կամ եթե պետք է վիրահատություն պետպատվերի շրջանակներում, էլի մաղարիչ են ուզում, մինչև մաղարիչն անում ես, հետո մի հատ էլ պետք է հերթ կանգնես. կոռուպցիոն երևույթների դեմ է պետք պայքարել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է  տրանսպորտին` բանախոսն ընդգծեց. «Այսօրվա տրանսպորտը սեփականություններ են, մեկը մի չինովնիկինն է, մեկը՝ մյուսինն է, դրա համար չեն հետևում՝ ինչպես է այն աշխատում, 14-տեղանոց տրանսպորտի մեջ քանի մարդ են տեղավորում: Պետք է ամբողջը փոխել, բոլոր գծերը պետական լինեն: Եվ քաղաքապետարանի միջոցները բավական են երկու տարում նշվածները փոխելու համար: Քաղաքապետարանի ընդհանուր բյուջեն կազմում է 125 մլրդ, որն ահռելի թիվ է, և եթե երկու տարում դա ծառայի իր նպատակին, ամբողջ քաղաքը կարելի է ծաղկեցնել»:

Հարցին, թե ինչու քաղաքացին պետք է ընտրի «Երկիր ծիրանի», երբ այն նորաստեղծ կուսակցություն է, ու հասարակությունը շատ անդամների չի ճանաչում, Պողոսյանը հավելեց. «Մեր խումբն այդքան ճանաչված չէ, և մենք ճանաչման կարիք էլ չենք զգում, մենք ունենք Զարուհի Փոստանջյան, որին բոլորն են ճանաչում՝ թե՛ ներսում, թե՛ դրսում: Եվ այս 10 տարիների ընթացքում բոլորը տեսել են, թե նա ինչ է անում, ինչ պայքար է տանում, և որն է նրա նպատակը: Ասեմ նաև, որ մենք շատ համակիրներ ունենք»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top