Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մենք ունեցել ենք շատ լավ կառավարության ծրագրեր, բայց հետո ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք

    Մենք ունեցել ենք շատ լավ կառավարության ծրագրեր, բայց հետո ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք

    Փետրվար 11, 2019 15:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Մենք ունեցել ենք շատ լավ կառավարության ծրագրեր, բայց հետո  ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրում առկա քիչ թվերին։

    Հանձնաժողովի նախագահը համաձայնեց, որ թվերը քիչ են՝ շեշտելով, որ հստակ չափանիշ էլ չկա, թե քանի թիվ պետք է լինի։

    «Ես ավելի կնախընտրեի, որ այդտեղ մի քիչ ավելի շատ թվային թիրախներ լինեին, բայց եղած թիրախներն ամենաառանցքայիններից են։ Օրինակ՝ ՀՆԱ-ի տարեկան առնվազն 5 տոկոս աճն ամենակարևոր ուղենշային ցուցանիշներից է։ Այնտեղ կա ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ, որը նույնպես կարևոր ցուցանիշ է»,- ասաց Թունյանը։

    Պատգամավորի խոսքով՝ այս թվերը բավարար են, որ 5 տարի անց հանրությունը հասկանա՝ Կառավարությունն իր առջև դրած խնդիրների լուծմանը հասե՞լ է, թե՞ ոչ։

    Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի դերակատարությանը, Թունյանը գտնում է, որ այն պետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել։

    «Մենք ունեցել ենք շատ լավ կառավարության ծրագրեր։ Կհիշեք՝ մենք ունեցել ենք նավահանգիստ կառուցելու վերաբերյալ ծրագրեր, բայց ունեցել ենք հետո այն, ինչ ունեցել ենք»,- եզրափակեց Թունյանը։

     


    Նման թեմաներ

    scroll to top