Գլխավոր Լուրեր Մեր անօդաչուներն էլ են թռչում շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան

Մեր անօդաչուներն էլ են թռչում շփման գծի ամբողջ երկայնքով․ Տոնոյան

1
0

Եթե կար հանրային պահանջ, ապա, կարծում եմ, անհրաժեշտություն կար ստեղծել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը հույս հայտնեց, որ բոլոր այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել մեր հանրության մեջ, կփարատվեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում։

Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ հանձնաժողովին կտրամադրվեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունում իրականացված ուսումնասիրությունները։ «Այդ ուսումնասիրություններն առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին»,- նշեց Տոնոյանը։