Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մեր բնությունը մեր հարստությունն է. հուշագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի և ԲՆ-ի միջև (տեսանյութ)

    Մեր բնությունը մեր հարստությունն է. հուշագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի և ԲՆ-ի միջև (տեսանյութ)

    Փետրվար 9, 2018 17:23 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Այսօր  ՀՀ բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրով նախատեսվում են համատեղ գործողություններ իրականացնել շրջակա միջավայրի պահպանության, բարելավման համար, ինչպես նաև  բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, էկոտուրիզմի զարգացում,  վերահսկողության ուժեղացում՝ ներդնելով տեխնիկական և ֆինանսական միջոցներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ։

    Երևան Տոնավաճառ

    Որպես համագործակցության առաջին քայլ` «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը բնապահպանության նախարարությանը նվիրաբերեց  տասը «Նիվա» մակնիշի մեքենա:

    TOSHIBA CAMCORDER

    Մինչ հուշագրի ստորագրումը խոսքով հանդես եկան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ծառուկյանն ու բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարի խոսքով՝ մենք պետք է կարողանանք հանրաճանաչ դարձնել Հայաստանի բնությունը եւ դա պահպանել. «Եվրոպական երկրներում կենդանական շատ տեսակներ չկան կամ հազվադեպ են հանդիպում: Պահպանելով մեր բնությունը՝ մենք կնպաստենք նաև մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը»:

    ՀՀ նախագահի՝ շրջակա միջավայրի պահպանության հանձնարարականը կյանքի կոչելու համար, նախարարի խոսքով, կարեւոր է նաև Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, ով  մեզ համար վստահելի գործընկեր է: «Ու հետաքրքիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դա չի անում շահույթ ստանալու համար, այլ մեր քաղաքացիների, միջազգային հանրության համար, որ տեսնեն՝ ինչքան չքնաղ վայր է Հայաստանը»,- ասաց  գործադիր մարմնի անդամը:

    Արծվիկ Մինասյանի խոսքից հետո ցուցադրվեց մի ֆիլմ, որտեղ խոսվում էր մուֆլոնների, քարայծերի թվի ավելացման մասին Գագիկ Ծառուկյանի՝ «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի աջակցության շնորհիվ:

    Գագիկ Ծառուկյանն էլ իր խոսքում ասաց, որ մեր բնությունը մեր հարստությունն է, մեր պատմությունը, որով մենք այսօր հպարտանում ենք:

    Ընդգծելով, որ դեմ է որսին, բայց եթե որսի են գալիս, ապա թող որսան այն կենդանիներին, որոնք արդեն պիտանի չեն՝ սերունդ չեն կարող տալ եւ տարիքով մեծ են:

    Մանրամասները՝ տեսանյութերում:

    Սոնա Դավթյան


    scroll to top