Գլխավոր Լուրեր Մեր հաղթանակը ռազմի ուժի և դիվանագիտության համադրումն է. Մասիս Մայիլյան

Մեր հաղթանակը ռազմի ուժի և դիվանագիտության համադրումն է. Մասիս Մայիլյան

7
0

Մայիսյան եռատոնը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր արցախցու կյանքում, և մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կրկին հասնենք հաջողության:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Ընդհանրապես, մայիսը մեր ազգի համար հաղթանակների ամիս է, և պետք է հաղթանակներ ունենանք ոչ միայն ռազմի դաշտում, այլև արտաքին քաղաքականության, տնտեսության ոլորտներում: Դիվանագիտական առումով Եռատոնը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ մեր կոշտ ուժը՝ բանակը, և փափուկ ուժը, որը կիրառվում է դիվանագիտական միջոցներով, պետք է միասին աշխատեն: 1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված զինադադարը ևս ռազմի ուժի և դիվանագիտական ոլորտի աշխատանքի համատեղ արդյունքն էր»,- ավելացրել է Մ. Մայիլյանը: