Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 483.55   
  •  EUR   Առք` 567.00   Վաճառք` 575.00   ՀՀ ԿԲ` 568.22   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.70   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 645.35   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.33   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 175.00   Վաճառք` 195.00   ՀՀ ԿԲ` 186.34   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Մեր հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն է (տեսանյութ)

Մեր հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն է (տեսանյութ)

Ապրիլ 18, 2017 15:15 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Փոստանջյան

Ինչպես արդեն գրել էինք, այսօր «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Էրեբունի բերդ-ամրոցում լրագրողների հետ հանդիպմանը խոսել էր ավագանու ընտրություններից, կուսակցության շանսերից և մայրաքաղաքի խնդիրներից ու լուծման հնարավոր տարբերակներից:

Փոստանջյանը ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Երևանում բազմաթիվ խնդիրներ կան, բայց առաջնային խնդիրներից մեկն այն է, որ հանրային միջոցները պետք է ծառայեն իրենց նպատակին: Իսկ թե խնդիրները լուծելու համար ո՞ր քաղաքական ուժի հետ է պատրաստվում համագործակցելու, Փոստանջյանը նշեց. «Ելքում» կան մարդիկ, ում ես անձնապես ճանաչում եմ, և, իհարկե, այդ մարդկանց հետ մենք հնարավորություն կունենանք ինչ-որ հարցերի շուրջ համագործակցելու, բայց պետք է ասեմ, որ մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»:

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին մասնակից մյուս` Հանրապետական կուսակցությանը, նա ասաց, որ իրենց հիմնական թիրախը հենց ՀՀԿ-ն է. «Որովհետև Հանրապետական կուսակցության ժամանակ են տեղի ունեցել բոլոր չարաշահումները, որոնք կործանարար են եղել, և ըստ էության Հայաստանի Հանրապետությունը դարձրել են բացարձակ խոցելի»:

Լրագրողների դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանին շատերը համարում են էմոցիոնալ քաղաքական գործիչ և կարծում են, որ նա չի կարող քաղաքը կառավարել, «Երկիր ծիրանիի» նախագահը պատասխանեց. «Քաղաքական պաշտոնում դու պետք է ունենաս, այո՛, էմոցիա, առանց էմոցիայի չես կարող հաղթահարել որևէ խոչընդոտ: Հատկապես հայաստանյան այս քաղաքական տիրույթում, երբ ամեն ինչ կեղտոտված է և հարիր չէ մարդկային հարաբերություններին, էթիկայի կանոններին, ապա էմոցիաները շատ կարևոր են»:

Խոսակցություններին էլ, թե Տարոն Մարգարյանը, ի տարբերություն մրցակից երկու ուժերի քաղաքապետի թեկնածուների, ունի կառավարչի փորձ, նա պատասխանեց. «Առաջին հերթին՝ սա քաղաքական պաշտոն է, թող որևէ մեկը չհամարձակվի թյուրիմացության մեջ գցել հանրությանը, որովհետև հենց քաղաքականությունից է գալիս ամեն ինչ  և քաղաքականությունից է բխում ամեն ինչ: Արդյունավետությունը, դրական կառավարումը բխում են նրանից, թե ինչպիսի քաղաքականություն է բանեցնում ղեկավարը»:

Մանրամասները` տեսանյութում:

Նման թեմաներ

scroll to top