Գլխավոր Լուրեր Մեր «կլասիկ» պատգամավորը մինչև լայվ մտնելը թող զանգեր մեզ

Մեր «կլասիկ» պատգամավորը մինչև լայվ մտնելը թող զանգեր մեզ

9
0

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Վրաստանից-ՌԴ չվերթերի արգելումից հետո Հայաստանը տարանցիկ չվերթերի տարածք դարձնելուն միտված քայլերին։

«Բոլոր ավիաընկերություններին կանչեցինք մեզ մոտ, որ համոզենք ՀՀ-ն որպես տարանցիկ չվերթերի տարածք դիտարկել՝ ուղիղ չվերթերը շատանան: Մենք դա անում ենք, բայց դա քաղավիացիայի ուղիղ գործառույթը չէ: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք և շատ արագ հարցերը լուծենք, որ հուլիսի 8-ից չվերթերը կարողանային Հայաստանից իրականացվել», — ասաց Ռևազյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Հայաստան-Վրաստան և ՀՀ-ՌԴ տարբեր ուղղություններով չվերթերի քանակը բավականին ավելացել է:

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը հիշեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով կոչ էր արել, որ Ռևազյանը պահն օգտագործի և Հայաստանը տարանցիկ պետություն դարձնի․ «Դրա համար կխնդրեմ, որ մեր «կլասիկ» պատգամավորը մինչև լայվ մտնելը զանգեր մեզ, որովհետև երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք տեղեկատվություն տալ, թե ինչ քայլեր ենք անելու, և ինչ արդյունքի դա կբերի»։

Ռևազյանը համոզմունք հայտնեց, որ մենք ուղղակի սովոր չենք ունենալ այսպիսի պաշտոնյաներ, ինչպիսին ինքն է, մենք սովոր ենք, որ պաշտոնյան լինի տարիքով, փորով տղամարդ, մինչդեռ դրսում իրեն լրիվ այլ կերպ են վերաբերվում և չեն քննարկում իր՝ սիրուն աղջիկ լինելը: