Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    20°
    Home » Uncategorized @hy » Մերկելը ստորագրել է ռուսաստանյան գազից հրաժարվելու ծրագիր

    Մերկելը ստորագրել է ռուսաստանյան գազից հրաժարվելու ծրագիր

    Մերկելը ստորագրել է ռուսաստանյան գազից հրաժարվելու ծրագիր
    Մարտ 13, 2018 17:04 Uncategorized, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Եվրոպայում ռուսաստանյան էներգառեսուրսների  խոշոր գնորդը` Գերմանիան, մտադիր է արմատապես վերանայել իր  էներգետիկ քաղաքականությունը, ներառյալ արտերկրում  հանածո վառելիք գնելու ծրագրերը. այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

    Համապատասխան ծրագիրը դրված  է  կոալիցիոն համաձայնագրում, որը գործող կանցլեր Անգելա Մերկելը ստորագրել է սոցիալ-դեմոկրատների կուսակցության հետ` կառավարություն ձևավորելու և չորրորդ անգամ քառամյա ժամկետով իշխանության ղեկին մնալու նպատակով:

    Փաստաթուղթը, որ եռամսյա բանակցություններից հետո համաձայնեցվել  է, նախարարների նոր կաբիների համար, որի աշխատանքները կսկսվեն մարտի 14-ից,  կդառնա գործողությունների ծրագիր: Այն ենթադրում է վերականգնվող էներգետիկայի առաջանցիկ զարգացում, արագացված հրաժարում ջրածնային վառելիքից և նրա մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացում:

    Մերկելի ծչագրի  համաձայն` առաջիկա 12 տարիներին Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արևի, քամու և կենսազանգվածի մասնաբաժինը կրկնակի կաճի: Արդեն այսօր վերականգնվող աղբյուրները տալիս են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 33 տոկոսը, իսկ մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը պետք է աճի մինչև 66 տոկոս:

    Նման թեմաներ

    scroll to top