Գլխավոր Լուրեր Մեսսին կստանա ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Մեսսին կստանա ՈՒԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

0
0

ՈՒԵՖԱ-ի վարկածով 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կստանա «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, հաղորդում է Tuttosport-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Աղբյուրի համաձայն՝ հեղինակավոր մրցանակի քվեարկության ժամանակ 32-ամյա հարձակվողը շրջանցել է մյուս թեկնածուներին՝ Վիրջիլ վան Դեյկին («Լիվերպուլ») և Կրիշտիանու Ռոնալդուին («Յուվենտուս»):

Արգենտինացին վաստակել է 252 միավոր, հոլանդացին՝ 224 միավոր, պորտուգալացին՝ 181 միավոր։

Հաղթողի անունը պաշտոնապես կհայտարարվի Մոնակոյում օգոստոսի 29-ին։ Այնտեղ տեղի կունենա նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։