Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Մեսսին ստորագրել է իր պատկերով դաջվածքի վրա (տեսանյութ)

    Մեսսին ստորագրել է իր պատկերով դաջվածքի վրա (տեսանյութ)

    Մեսսին ստորագրել է իր պատկերով դաջվածքի վրա (տեսանյութ)
    Հոկտեմբեր 8, 2018 20:47 Լուրեր, Սպորտ, Տեսանյութ, Ֆուտբոլ A+ / A-

    «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ինքնագիր է թողել երկրպագուներից մեկի մեջքի վրա, որտեղ դաջված է եղել արգենտինացու պատկերը:

    Երևան Տոնավաճառ

    Մեսսին մոտեցել է երկրպագուին, ստորագրել նրա մեջքի վրա, ինչից հետո լուսանկարվել է նրա հետ:

    Մեսսին, հիշեցնենք, «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, որի կազմում հանդես է գալիս 17 տարեկանից:

    Ակումբի հետ նա 9 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Չեմպիոնենրի լիգայում, 6 անգամ` Իսպանիայի Գավաթի խաղարկությունում, 8 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթում, 3 անգամ` Եվրոպայի Սուպերգավաթում և 3 անգամ` աշխարհի ակումբային առաջնությունում:

    Մեսսին 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի, 5 անգամ էլ`  Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու:


    Նման թեմաներ

    scroll to top