Գլխավոր Լուրեր Մեսսին ճանաչվել է իսպանական Պրիմերայի` մարտի լավագույն ֆուտբոլիստ

Մեսսին ճանաչվել է իսպանական Պրիմերայի` մարտի լավագույն ֆուտբոլիստ

1
0

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, հայտնում է Լա Լիգայի` «Թվիթերի» պաշտոնական էջը:

Անցած ամիս արգենտինացի ֆուտբոլիստը 7 գոլ է խփել և կատարել մեկ գոլային փոխանցում` կատալոնացիների կազմում անցկացրած 5 խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 39 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 42 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:

Մեսսին Պրիմերայի 30-րդ տուրի` «Վիլյառեալի» հետ խաղում տուգանայինից կատարած ուղիղ հարվածով դարձել է գոլի հեղինակ (4:4): Այդ գնդակը արգենտինացու համար դարձել է 414-րդը Իսպանիայի առաջնությունում, որտեղ հանդես է գալիս իր ամբողջ կարիերայի ընթացքում:

Այսպիսով, Մեսսին հավասարվել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին` եվրոպական թոփ-5 լիգաներում խփած գոլերի քանակով: Այս ցուցանիշով հարձակվողները կիսում են առաջին հորիզոնականը: