Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ. վարչապետ

    Մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ. վարչապետ

    Մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ. վարչապետ
    Օգոստոս 11, 2018 19:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն հենասյուներից մեկն էկո Հայաստանի հայեցակարգը: Այս մասին այսօր` օգոստոսի 11-ին, Դիլիջանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Ի՞նչ է սա նշանակում, երբ որ մենք ասում, որ որ մեր տնտեսական աճը ներառող չէ, դա նշանակում է, որ ինչ-որ ընկերություն ընդերքի արտահանմամբ ստանում է գերշահույթներ, կամ ընկերություններ կան, որոնք մեծ հաշվով ապահովում են տնտեսական աճի ցուցանիշներ, բայց նրանք հանրային կյանքի նկատմամբ չունեն այնպիսի ազդեցություն, ինչպիսին պետք է ունենան: Եվ ասեմ, որ ինչպես ասել եմ, մետաղական հանքերում լինելու են շատ լուրջ ստուգումներ, բացառվում է որեւէ հանք, որը խուսափի այդ ստուգումներից: Մենք տվյալներ ունենք պետության առջեւ պարտավորությունների թերկատարման մասին, եւ ես հավաստիացնում եմ, որ բոլոր այդ չկատարված պարտավորությունները կատարվելու են, իսկ ռազմավարական առումով ես չեմ համարում, որ հանքաարդյունաբերությունը ՀՀ տնտեսության ապագան է»,- ասաց նա:

    Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ մեկ օրում չենք կարող փոխել իրավիճակը: Վարչապետի կարծիքով, Հայաստանի տնտեսական ապագան բարձր տեխնոլոգիական, ծրագրային, տեղեկատվական արտադրանքը, տեքստիլ արտադրությունը, կոշիկի արտադրությունը, թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը, ադամանդագործությունը, ոսկերչությունը, տուրիզմը, ինտենսիվ գյուղատնտեսությունը, որը պետք է հենված լինի էկո Հայաստանի հայեցակարգի վրա:

     

    Նման թեմաներ

    scroll to top