Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Մեծ Բրիտանիան հետ է ուղարկում ռուս 23 դիվանագետների

    Մեծ Բրիտանիան հետ է ուղարկում ռուս 23 դիվանագետների

    Մեծ Բրիտանիան հետ է ուղարկում ռուս 23 դիվանագետների
    Մարտ 14, 2018 17:00 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Բրիտանիան հետ է ուղարկում 23 ռուս դիվանագետների,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

    «Մենք Ռուսաստանին հնարավորություն էինք տվել բացատրելու տեղի  ունեցածը, սակայն նրանք քամահրանք արտահայտեցին։ Նրանք ոչ մի բավարարող բացատրություն չտվեցին, թե ինչպես է այդ նյութը հայտնվել Մեծ Բրիտանիայում»,- ասել է Մեյը։

    Դիվանագետները պետք է լքեն երկիրը  այս շաբաթվա ընթացքում։

    Նշենք, որ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար Մեյը մեղարդում էր Ռուսաստանին, պատճառաբանելով, որ նրանք թունավորվել են նյարդային համակարգը կաթվածահար անող ռազմարդյունաբերական «Նովիչոկ» գերգաղտնի նյութով, որը մշակվել է դեռ նախկին Խորհրդային Միությունում, ինչին ի պատասխան ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը չունի իրական փաստեր Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով:

    scroll to top