Չորեքշաբթի , 19 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Լուրեր » Մեծ մասն ազատ է արձակվել. ԱԳՆ խոսնակը՝ Իսպանիայում ձերբակալված «Հայկական մաֆիայի» մասին

    Մեծ մասն ազատ է արձակվել. ԱԳՆ խոսնակը՝ Իսպանիայում ձերբակալված «Հայկական մաֆիայի» մասին

    Մեծ մասն ազատ է արձակվել. ԱԳՆ խոսնակը՝ Իսպանիայում ձերբակալված «Հայկական մաֆիայի» մասին
    Հուլիս 11, 2018 14:48 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Araratnews.am-ը  տեղեկացրել էր, որ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում, որն իրականացվել է Կատալոնիայում և Իսպանիայի այլ շրջանների մի շարք քաղաքներում, «Հայկական մաֆիա» է հայտնաբերվել. 142 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են՝ ըստ իսպանական մամուլի տեղեկությունների:

    Araratnews.am-ն այսօր  Հայաստանի արտաքին գործերի նախարարության  մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին հարցրեց՝ ովքե՞ր են Հայաստանի քաղաքացիները,  նոր հանգամանքներ ի հայտ եկե՞լ են: «Մադրիդում մեր դեսպանությունը հայտնում է, որ այդ գործով քննություն է ընթանում: Ձերբակալվածների կամ կալանավորվածների անուններ, մեղադրանքներ դեռ չեն հրապարակվում: Մեր դեսպանության հայտարարությունից հետո  պաշտոնական հաղորդագրություններում հանել են «Հայկական մաֆիա» ձեւակերպումը, որը շատ կարևոր է, քանի որ խոսքը երկրի հեղինակության մասին է: Ավելի շատ կիրառվում է « ԱՊՀ երկրներից դուրս եկած քաղաքացիներ» ձեւակերպումը: Բերման  ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել, այդ թվում՝  գրավի դիմաց»,-  պատասխանեց մամուլի խոսնակը:

    Ի դեպ, մեր տեղեկություններով՝ իսպանական մամուլն ուշադիր հետեւում է այս գործին: Իսպանական մի քանի ԶԼՄ հիմա գրում է, որ այդ խմբում ավելի շատ են վրացիները, Իսպանիայի քաղաքացիներն ու ծագումով իսպանացիները:

    Սոնա Դավթյան

    scroll to top