Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մեծ-մեծ բրդողներն այլևս ժամանակավրեպ են

    Մեծ-մեծ բրդողներն այլևս ժամանակավրեպ են

    Մեծ-մեծ բրդողներն այլևս ժամանակավրեպ են
    Հունիս 13, 2019 16:12 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    «Վերջերս մեր հանրությունը տարբեր առիթներով քննարկում է աշխատավարձերի հարցը։ Քննարկումները վերաբերում են թե՛ աշխատավարձի կառուցվածքին (պետական հիմնարկներում պարգեւատրումների հարաբերությանը հիմնական աշխատավարձին եւ դրանց հաճախականությանը), թե՛ չափերին (կարող մասնագետներին պետական եւ մունիցիպալ հատվածում «շուկայական գներով» ներգրավելու խնդիրը), թե՛ բաշխմանը (հիմնականում հարկման արդարացիության տեսակետից)։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքում որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է ունենալ լայն քննարկում Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ընդհանուր պատկերի, այդ ոլորտում սոցիալական ցանկալի թիրախների մասին։ Առանց հավակնելու վերջնական պատասխաններ տալու, փորձեմ տալ մի քանի գնահատականներ իրավիճակի վերաբերյալ, որոնք, հուսով եմ, հանրային դիսկուրսը կլրացնեն թվային բաղադրիչով եւ առավել տեղեկացված հանրությունը կտա հանրության լայն շերտերի համար ընդունելի լուծումներ»։ Այս մասին Aravot.am-ում հրապարակված իր հոդվածում ասում է նախկին իշխանության ֆինանսական թիվ մեկ պատասխանատու, երկար տարիներ ֆինանսների նախարար և փոխվարչապետ աշխատած Վաչե Գաբրիելյանը:

    Գաբրիելյանը բարեպաշտ մարդու կերպարով և՛ քննադատում է նոր իշխանություններին, և՛ նաև փորձում նոր իշխանությունների սխալները գտնել, ինչպես նաև ուղղորդել, թե ինչպես է  պետք ճիշտ աշխատել: Իսկ հիմա ամենակարևոր հարցը. «Պարո՛ն Գաբրիելյան, եթե գիտեիք աշխատելու ճիշտ ձևը, ինչո՞ւ նախկինում այդպես չէիք աշխատում, չէիք խոսում այս թեմաներով, ինչպես գրում եք ձեր հոդվածներում»:

    Բոլորին էլ հայտնի է, որ նախկին իշխանությունը երբեք ու ոչ մի անգամ հաշվի չի առել քաղհասարակության, ընդդիմության և, ի վերջո, ժողովրդի կարծիքը: Նախկին իշխանությունը և հենց ինքը Վաչե Գաբրիելյանը աշխատում էին այնպես, ինչպես հարմար էր իրենց և ամենակարևորը՝ ինչպես հարմար էր շեֆին՝ Սերժ Սարգսյանին:

    Ցավոք սրտի, միայն Գաբրիելյանը չէ, որ լինելով նախկին համակարգում և գործած լինելով բազում սխալներ, այսօր փորձում է դասեր տալ ու քննադատել, նա միակ կեղծ բարեպաշտն ու «սուրբ» ընդդիմադիրը չէ:

    Արփինե Հովհաննիսյանը, օրինակ՝ խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա օրենքի գերակայություն: Իսկ Երբ Արփինե Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր ու արդարադատության նախարար էր, բանտերում խոշտանգվում էին մարդիկ, օրենքները մահակ էին ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ձեռքին։ Բայց  արի ու տես, այսօր նրանք շատ արագ մոռացան, որ իրենց մերժել են, որ քաղաքացիներն իրենց բառի ամենաուղիղ իմաստով դուրս են վռնդել «կաբինետներից»՝ Սերժ Սարգսյանին ծառայելու և ժողովրդի դեմ գործելու համար:

    Շարմազանովը, օրինակ՝ Փաշինյանին մեղադրում է միահեծան իշխանություն ունենալու մեջ, մոռանալով, որ ոչ վաղ անցյալում իրենց ճանապարհն անցնում էր Մելիք-Ադամյանով (Շարմազանովի հայտնի արտահայտությունը – հեղ.):

    Քոչարյանի կողմնակիցներն ու իր պաշտպանները խոսում են բռնությունից և մոռանում, թե ում իշխանության տարիներին էին բռնության ենթարկվում ընդդիմադիրներն ու ունեզրկվում, ում իշխանության տարիներին էին սպանվում քաղաքական գործիչները, ում նախագահության տարիներին են տեղի ունեցել Հոկտեմբեր 27-ն ու Մարտի 1-ը, նրանք մոռանում են 2004 թվականի ապրիլի 12-ը: Ի վերջո, Քոչարյանի աջակիցները, նոր իշխանություններին մեղադրելով բռնությունների և հետապնդումների մեջ, մոռանում են հարգել Պողոս Պողոսյանի հիշատակը (պրիվետ, Ռոբ):

    Այս մարդիկ, զբաղված լինելով կեղծ բարեպաշտությամբ, չեն գիտակցում մի կարևոր փաստ. ժողովուրդն ունի հիշողություն, ու որքան շատ են խոսում իրենք, այնքան ավելի շատ են հասարակությանը հիշեցնում իրենց տարիներն ու գործած անօրենությունները:

    Իշխանություններին քննադատում և անհարկի մեղադրում է նաև ՀՅԴ-ն: Բայց նրա մասին կգերադասենք լռել, թող հասարակությունն իր գնահատականը տա այդ ուժին:


    scroll to top