Գլխավոր Լուրեր Մեծ թվով չինարեն դասավանդող մասնագետներ կգան Հայաստան

Մեծ թվով չինարեն դասավանդող մասնագետներ կգան Հայաստան

6
0

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց մի նախագիծ, որն էականորեն բարելավում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունների հարցը։ Կառավարությունը քվեարկությամբ հաստատեց այն։

Բայց քննարկումից հայտնի դարձավ, որ Հայաստանը  մեծ թվով չինարենի մասնագետների է պատրաստվում ընդունել։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այդ մասնագետները Հայաստան են ժամանելու չինարենի դասավանդման համար, ու հարցրեց՝ արդյո՞ք նրանց կարիքները նույնպես հաշվի են առնվել։

Բաթոյանը պատասխանեց, որ նաև հենց այդ մտահոգություններն են հաշվի առնվել նախագիծը վերջնական տեսքի բերելու ընթացքում։