Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Միջազգային » Մեծ յոթնյակը դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

    Մեծ յոթնյակը դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը

    Մեծ յոթնյակը դատապարտել է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը
    Ապրիլ 17, 2018 11:49 Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները և Կանադան հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ` «ամենավճռական կերպով» դատապարտելով Սիրիայի Արևելյան Ղութայում տասնյակ մարդկանց կյանք խլած քիմիական զենքի կիրառումը:

    Կանադայի կառավարության կայքէջում հրապարակված հայտարարության տեքստում նշվում է նաև, որ G7-ի պետությունները «լիովին աջակցում են» ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ջանքերին՝ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի կիրառումը նվազեցնելու հարցում:

    Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները, ովքեր նախօրեին հավաքվել են Կանադայի  Օտտավա քաղաքում, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում դատապարտել են նաև Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում Ռուսաստանի  գլխավոր հետախուզական վարչության նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը և շեշտում իրենց համաձայնությունը Մեծ Բրիտանիայի այն գնահատականին, ըստ որի՝ «շատ հավանական է, որ Ռուսաստանն է պատասխանատու հարձակման համար»:

    Նման թեմաներ

    scroll to top