Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը. փոխնախարարը Բրյուսելում է

    Մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը. փոխնախարարը Բրյուսելում է

    Մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը. փոխնախարարը Բրյուսելում է
    Ապրիլ 11, 2019 17:28 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ապրիլի 9-11-ը Բրյուսելում մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության՝ «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ պլատֆորմի 19-րդ նիստին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին, ինչպես նաև 2018-2020 թթ. աշխատանքային ծրագրի իրականացմանը, դրա շրջանակներում անդամ երկրների խնդիրներին և ձեռքբերումներին:

    Նիստի ընթացքում քննարկվել են երկրների միջև առևտրային և միջտարածաշրջանային
    հարաբերությունների խորացումը, կառուցվածքային և գործարար միջավայի բարեփոխումները, թվային տնտեսության զարգացումը, ինչպես նաև ՓՄՁ ոլորտի զարգացման միտումները: Հատուկ անդրադարձ է եղել ՓՄՁ ոլորտում ֆինանսական միջոցների և արժեթղթերի շուկայի, ինչպես նաև տեղական տարադրամի
    հասանելիության բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

    Ավագ Ավանեսյանը նշել է, որ այժմ բազմակողմանի համագործակցության ձևաչափը առավել մեծ կարևորություն ունի քան, երբևէ՝ ընդգծելով, որ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագիր ունեցող երկրների և ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրների կարիքները պետք է հաշվի առնվեն առանց տարբերակված մոտեցման:

    Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ ԽՀԱԱԳ գործընկեր երկրները կներկայացնեն առաջարկություններ ԵՄ աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ:

    Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել ԵՄ անդամ երկրների ներգրավվածությունը: Քննարկումների ընթացքում բարձր գնահատականի է արժանացել ՀՀ ՓՄՁ աջակցության գործիքակազմը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Փոքր և միջին ձեռներերեցության զարգացման ազգային կենտրոնի գործիքներին:  Առաջարկ 1 ներկայացվել կազմակերպել աշխատանքային նիստ Հայաստանում՝ համապատասխան փորձի ուսումնասիրության և հետագայում տեղայնացման նպատակով:

    Պլատֆորմի նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում վերջին զարգացումները, Արևելյան գործընկերության երկրներում գործարար ոլորտում տեղի ունեցած և առաջիկայում նախատեսվող զարգացումները, ռազմավարական առաջնահերթությունները, հաստատվել են
    պլատֆորմի, ինչպես նաև նրա ներքո գործող պանելների աշխատանքային ծրագրերը, 2018 թ. իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները:


    Նման թեմաներ

    scroll to top