Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մեծահարուստ հայ պաշտոնյաների տները Դուբայում. hetq.am (տեսանյութ)

    Մեծահարուստ հայ պաշտոնյաների տները Դուբայում. hetq.am (տեսանյութ)

    Նոյեմբեր 9, 2018 12:22 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    hetq.am-ը գրում է.

    Հայաստանից դուրս եկող միլիոնավոր դոլարներն արտերկրում դառնում են ներդրում, մասնավորապես, անշարժ գույքի տեսքով: Հայ պաշտոնյաները, օլիգարխներն ու տարբեր գործարարներ մեծածավալ գույք են ձեռք բերել բազմաթիվ երկրներում: Նրանց շրջանում ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերից մեկը Դուբայն է:

    Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը, որն իր շքեղությամբ Արեւելքի մարգարիտ կոչվելու բոլոր իրավունքներն ունի, օր-օրի ավելի ու ավելի շատ մարդկանց է գրավում: Դրանք ոչ միայն միլիոնավոր զբոսաշրջիկներ են աշխարհի տարբեր ծայրերից, այլեւ մեծահարուստներ, ովքեր նախեւառաջ անշարժ գույք են գնում այստեղ:

    Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP, այս ցանցի անդամ է նաեւ «Հետքը») մեր գործընկերներից տվյալներ ենք ստացել Դուբայում անշարժ գույքի հայ սեփականատերերի մասին:

    OCCRP-ն, մեջբերելով «Tax Justice Network» միջազգային անկախ փաստաբանական խմբին, հայտնում է, որ աշխարհի ոչ թափանցիկ իրավասությունների շարքում Դուբայը 9-րդն է: Այս քաղաքի եւ համանուն էմիրության առանձնահատկություններից են թափանցիկության բացակայությունը, իշխանությունների կողմից թույլ կարգավորումները եւ ներդրվող հսկայածավալ փողերի ծագումնաբանության հանդեպ անտարբերությունը, ինչը Դուբայը դարձրել է դրախտ քրեական խմբավորումների, ահաբեկիչների, դիկտատորների ու բոլոր նրանց համար, ովքեր ապրում են հանցագործություններով եւ կոռուպցիայով: Դուբայը դարձել է վայր, որտեղ աշխարհի ուժեղները կարող են խուսափել հարկերից եւ պատժամիջոցներից, իրենց երկրների իրավապահների աչքից հեռու զբաղվել փողերի լվացմամբ ու ակտիվներ թաքցնելով:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top