Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մետրոպոլիտենից տարհանվել է 12 հազար քաղաքացի

    Մետրոպոլիտենից տարհանվել է 12 հազար քաղաքացի

    Մետրոպոլիտենից տարհանվել է 12 հազար քաղաքացի
    Հուլիս 10, 2019 14:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են:

    Ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարել է, որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում:

    Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Մետրոպոլիտենից հայտնում են, որ տարհանվել է 12 հազար քաղաքացի: Հնարավոր է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրը վերականգնվի ժամը 19:00-20:00-ին:


    Նման թեմաներ

    scroll to top