Գլխավոր Լուրեր Մետրոյի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ փոխվել են 4 տարի առաջ. «Փաստ»

Մետրոյի աշխատակիցների աշխատավարձերը վերջին անգամ փոխվել են 4 տարի առաջ. «Փաստ»

0
0

««Փաստ» օրաթերթը շարունակում է անդ­րադառնալ տարբեր բնագավառների աշխատակիցների աշխատավարձերին: Խոս­քը հատկապես ռիսկային ոլորտներին է վե­րաբերում, ուր աշխատավարձերը, մեղմ ասած, անբավարար են: Նախորդ համար­ներում անդրադարձել էինք թատրոնների դերասանների, փրկարարների և հրշեջնե­րի աշխատավարձերին և տարվա ընթաց­քում ստացած պարգևատրումներին:

Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աշխատակիցները:

Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ընկերության աշխատակիցների աշխատա­վարձը վերջին անգամ փոխվել է 2015 թվա­կանին՝ կապված նվազագույն աշխատա­վարձի փոփոխության հետ: Աշխատակից­ների (պաշտոնների, մասնագիտությունների) աշխատավարձի կազմման համար որ­պես չափորոշիչ հիմք են ընդունվել ԱՊՀ երկրների մետրոպոլիտենի աշխատողների (պաշտոնների, մասնագիտությունների) աշխատավարձերի համամասնությունները:

«Ընկերությունում՝ 2019 թվականի հուլի­սի 1-ի դրությամբ, աշխատողների հաշվարկված աշխատավարձը միջինացված հաշվարկով կազմում է՝ ամենացածրը՝ 96 161, միջինը՝ 160 000, բարձրը՝ 345 838 դրամ», — ասված է պատասխանում:

Հետաքրքրվել էինք՝ մետրոպոլիտենի աշ­խատակիցները ստանում են պարգևավճար և ինչ հաճախականությամբ: «Ընկերության աշխատողներին իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ և բարե­խիղճ կատարելու համար՝ խրախուսելու նպատակով տրվում է ամենամսյա պարգև­ավճար՝ հիմնական աշխատավարձի 10-ից 50 տոկոսի սահմաններում:

Բացի դա, հա­տուկ կարևոր հանձնարարություններ կա­տարելու համար, լավագույն աշխատակից­ներն ընկերության տնօրենի հրամանով կա­րող են խրախուսվել միանվագ պարգևավ­ճարով մինչև մեկ պաշտոնային դրույքաչա­փին հավասար գումարի չափով», — տեղե­կացնում են Երևանի մետրոպոլիտենից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: