Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մեզ համար Բելառուսի ներկայացուցիչը վատագույն տարբերակն է. քաղաքագետ

    Մեզ համար Բելառուսի ներկայացուցիչը վատագույն տարբերակն է. քաղաքագետ

    Մեզ համար Բելառուսի ներկայացուցիչը վատագույն տարբերակն է. քաղաքագետ
    Նոյեմբեր 9, 2018 16:01 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ի՞նչ էր շահում Հայաստանը, երբ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնում հենց մեր ներկայացուցիչն էր, և հիմա ինչպե՛ս կանդրադառնա փոփոխությունը մեզ վրա, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվի Բելառուսի ներկայացուցիչը: Հարցերի մասին Araratnews.am-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ:

    Քաղաքագետի խոսքով՝ գլխավոր քարտուղարի առաջնային գործառույթն այն չէ, որ առաջ տանի կոնկրետ պետության շահերը. «Գլխավոր քարտուղարը ներկայացնում է այդ միջազգային կազմակերպությունը, կազմակերպում է սինխրոն աշխատանքը և այլն: Դա այն պաշտոնն է, որը եթե Հայաստանի ձեռքում չի, Հայաստանի ներկայացուցիչը չէ, էականորեն չի փոխվում վիճակը»:

    Բայց այստեղ, ինչպես նշում է Ստեփան Գրիգորյանը՝ այլ խնդիր կա. «Խնդիրն այն է, որ այս կազմակերպություններում այնպես չէ, որ բոլոր պետություններն իրար հավասար են, կան երկրներ, որոնց նկատմամբ այդքան էլ դրական մոտեցում չկա: Նույն Հայաստանը. մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը և Բելառուսը զենք են վաճառում Ադրբեջանին: Երեկվա նիստը ցույց տվեց, որ այս հարցով լուրջ տարաձայնություններ ունեն, ակնհայտ է, որ Բելառուսը և Ղազախստանն ունեն այլ կարծիք՝ Հայաստանից տարբերվող: Դա ինձ ցույց տվեց այն փաստը, որ Հայաստանի ներկայացուցիչը չի լինելու գլխավոր քարտուղար, որ այդ կազմակերպությունում պետությունները հավասար չեն և ոչ կոմֆորտ իրավիճակ է: Սակայն տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի ներկայացուցիչը նորից պետք է ՀԱՊԿ-ում ընտրվի գլխավոր քարտուղար ու մեր ասած մեկուկես տարին պաշտոնավարի»:

    Ստեփան Գրիգորյանը նաև շեշտեց մյուս խնդրի մասին, որ Հայաստանի մասով կա ՀԱՊԿ-ում, այն հետևյալն է. «ՀԱՊԿ-ը ցույց է տալիս, որ մենք ունենք պրոբլեմներ, և գլխավոր քարտուղարի վերաբերյալ այդ պատմությունը խնդիրն ավելի սրեց: Հիմա Ղազախստանի նախագահը եթե հայտարարել է, որ կընտրվի Բելառուսի ներկայացուցիչը, դա նշանակում է, որ մեզ համար ընտրված է վատագույն տարբերակը: Ես չեմ կարծում, որ մենք պետք է ինչ-որ բանի այս հարցում սպասենք, որոշումը կընդունվի, որը մեզ չի բավարարի: Ի վերջո, Բելառուսի ներկայացուցիչը, ում ուզում են ընտրել, սովորել է Բաքվում, Բաքվի ուժայինների հետ է աշխատել, ու ես չեմ կարծում, որ դա մեզ շատ ձեռնտու է»:

    Իսկ մեզ համար նշվածը, քաղաքագետի խոսքով՝ վատ է այն առումով, որ եթե իրավիճակը սահմանին սրվի, նա կողմնակալ վերաբերմունք կունենա. «Եթե վաղը իրավիճակը սրվի Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին, նա միգուցե ջանքեր չգործադրի, որ ՀԱՊԿ-ը հայտարարություն անի: Ուրեմն, այո, ինքն առաջ չի բերելու Բելառուսի խնդիրները, բայց կարող է անտեսել այն, ինչ պետք է Հայաստանին, այսինքն՝ ժամանակին չարձագանքել Ադրբեջանի ոտնձգություններին»:

    Էմմա Հովսեփյան


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top