Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ. Վիգեն Սարգսյան

    Մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ. Վիգեն Սարգսյան

    Հոկտեմբեր 12, 2017 11:47 Լուրեր A+ / A-

    7.thumb

    ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօերին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին:

    ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի դերակատությունը խաղաղապահ ստորաբաժանումների կազմավորման գործում և շնորհակալություն հայտնել բրիգադի հրամանատարի պաշտոնում երկարատև ծառայության համար: Վիգեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի զինվորական փորձառությունն ու գիտելիքները լավագույնս կդրսևորվեն նաև նոր՝  ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում։

    Ներկայացնելով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրա գիտելիքները լավագույնս կդրսևորվեն զինված ուժերի կարևորագույն ստորաբաժանումներից մեկի ծառայության կազմակերպման գործում:

    «Զինվորական ծառայության ընթացքում պաշտոնի և ծառայավայրի փոփոխությունները ծառայության անբաժան մասն են կազմում, քանի որ մեզ հարկավոր են ունիվերսալ հրամանատարներ, ովքեր, ենթարկելով պլանային ռոտացիոն նշանակումների, կարողանում են լայնացնել իրենց կառավարման ոլորտը, դրսևորել հրամանատարական ջիղը, առավել օգտակար լինել զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման հարցում»,-նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

    Աղբյուր` Panorama.am

    Նման թեմաներ

    scroll to top