Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մեզ պետք չէ բացատրել, թե ինչպիսի ծանր պայմաններում են ապրում մեր քաղաքացիները

    Մեզ պետք չէ բացատրել, թե ինչպիսի ծանր պայմաններում են ապրում մեր քաղաքացիները

    Մեզ պետք չէ բացատրել, թե ինչպիսի ծանր պայմաններում են ապրում մեր քաղաքացիները
    Հունիս 20, 2019 12:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մեր քաղաքականությունը մշակվում է քաղաքացու հետ ունեցած փոխվստահության և համագործակցության վրա: Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

    Բաթոյանն իրենց քննադատողներին հիշեցրեց. «Մեզ պետք չէ համոզել կամ բացատրել, թե ինչպիսի ծանր պայմաններում են ապրում մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները և ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Մենք ամենօրյա ռեժիմով շփվել ու այսօր էլ շարունակում ենք կապի մեջ լինել այն մարդկանց հետ, ում համար իրականացնում ենք մեր ծրագրերը։ Այսօր մենք միմյանց վստահության խնդիր չունենք»։

    Նախարարի խոսքով՝ իրենք աչք չեն փակելու ոլորտում չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի վրա, իրազեկում են իրավապահներին ցանկացած խախտման դեպքում ու նույնն էլ հորդորում են անել նաև քաղաքացիներին։


    scroll to top