Գլխավոր Լուրեր Մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում է սահմանի մասին

Մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում է սահմանի մասին

5
0

Սահմանապահի օրը նշում ենք՝ առաջին հերթին նկատի ունենալով ազգային անվտանգության ծառայությանը, ԱԱԾ սահմանապահ զորքերին։ Այս մասին սահմանապահի օրվա առիթով ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, ՀՀ զինված ուժերի ծառայողները, ոստիկանության զորքերի ծառայողները: Եվ այսօր ՀՀ-ում դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղը կամ սահմանապահ բնակավայրն է»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին:

«Սահմանն ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ քեզ զգում ես տնից հեռու, և ընդամենը մեկ մետր այս կողմ զգում ես՝ ինչպես տանը»,- նշեց վարչապետը։