Գլխավոր Լուրեր Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

7
0

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարիներ ի վեր կազմակերպության կողմից կատարված աշխատանքի համար և կարևորել Ամերիկայի հայկական համագումարի՝ համահայկական օրակարգի հարցերը բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը:

Վան Գրիգորյանը փոխվարչապետին ներկայացրել է կազմակերպության առկա ծրագրերը և արդեն իսկ ուրվագծված հետագա քայլերը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության առանցքային գաղափարների և երկրում նախատեսված բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ: