Գլխավոր Լուրեր Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լիազորությունը վարչապետինը չէր. aravot.am

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու լիազորությունը վարչապետինը չէր. aravot.am

2
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում իրավապաշտպանների գնահատականները, թե Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը ներում չշնորհեցին ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ժողովրդի ճնշմամբ ու քաղաքական հաշվարկներից ելնելով:

«Այդ հարցերի լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է, չեմ կարող մեկնաբանել կամ լրացուցիչ տեղեկություններ տալ խնդրի վերաբերյալ: Օրենքը հստակ սահմանում է, լիազոր մարմինը արդարադատության նախարարությունն է, զանգեք այնտեղ»,- Aravot.am-ին ասաց Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ «Ներման մասին» օրենքով ու Սահմանադրության համաձայն ներում շնորհում են վարչապետն ու նախագահը: Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված ներում շնորհելու առաջարկությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը կամ իր առարկություններով այն վերադարձնում վարչապետին:

Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է վարչապետին, և վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ նախօրեին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադարձել էր ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դիմումը մերժելուն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում