Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Uncategorized @hy » Մի՛ խառնեք հարուստներին կաշառակեր, թալանչի չինովնիկների հետ

    Մի՛ խառնեք հարուստներին կաշառակեր, թալանչի չինովնիկների հետ

    Մի՛ խառնեք հարուստներին կաշառակեր, թալանչի չինովնիկների հետ
    Նոյեմբեր 9, 2018 15:08 Uncategorized, Լուրեր, Հասարակություն, Վերլուծական A+ / A-

    Հայաստանի նախորդ իշխանությունները, որոնք երկիրը կառավարելու փոխարեն զբաղված են եղել թալանով, կոռուպցիայով և մարդկանց հարստահարելով, տարիներ շարունակ իրենց պատկանող մեդիա ռեսուրսներով քարոզ են իրականացրել, տպավորություն ստեղծելով, թե Հայաստանում աղքատության հիմնական պատճառը գործարարներն են: Ստեղծելով արհեստական ինտրիգներ, հասարակությանն ու գործարար խավին թշնամացնելով՝ նրանք զբաղված են եղել պետության միջոցները յուրացնելով: Տարիներ շարունակված տեղեկատվական այդ քարոզը, ինչ-խոսք, թողել է իր հետևանքը.  հայաստանցիների ծանրակշիռ մեծամասնությունը իր աղքատության հիմնական պատճառը համարում է հարուստներին՝ թիրախավորելով նաեւ գործարարներին:

    Հարուստներին չսիրելու պատճառ, ինչ  խոսք, կար, քանի որ Քոչարյան-Սարգսյան ժամանակաշրջանում ստեղծվել էր այնպիսի մեխանիզմ, որ բարձրաստիճան չինովնիկներին տրված էին բոլոր հնարավորությունները կաշառքի ու թալանի միջոցով հարստանալու համար, որպեսզի վերջիններս կարողանային նաեւ  վերեւի օղակներին «մուծվել»։ Անմասն չէին մնացել եւ քրեական տարրերը. նրանք իշխանական հովանավորչության շնորհիվ իրենց օրենքից վեր դասելով հարստանում էին: Այդ չինովնիկների և նրանց հովանավորների հարստացմանը ուղիղ համեմատական «ծաղկում» էին աղքատությունն ու արտագաղթը: Սա է թերևս հիմնական պատճառը, որ մեր քաղաքացիները ոչ միայն չեն ընդունում մեծահարուստներին, այլ ավելին, նրանց ոչնչացնելու կոչեր են անում:

    Սակայն, ինչպես ընդունված է ասել, երկրում իրավիճակ է փոխվել, և մենք պետք է իրերին և երևույթներին նայենք այնպես, ինչպես կա: Պաշտոնյաները քաղաքացիներին ունեզրկելու, երկիրը թալանելու արդյունքում հարստանալու հնարավորություն այլեւս չունեն: Եկել է ժամանակը, երբ հարուստն ու պետական պաշտոնյան պետք է տարբերվեն իրարից:

    Հարստություն, սեփականություն ունեցող մարդիկ կարևոր են բոլոր պետություններում, ավելին, լիբերալ արժեքներ ունեցող երկրներում հենց հարուստներն են համարվում երկրի տնտեսության ու կայունության հիմնական երաշխավորները. նրանց ներդրումների և տնտեսությունների շնորհիվ է, որ մարդիկ ունեն աշխատանք, վաստակած գումար և ապրելու միջոց: Հուսանք, որ Հայաստանում էլ կփոխվի վերաբերմունքը գործարարի նկատմամբ։

    Պետությունն անկախ ու ինքնուրույն է այնքան, որքան անկախ և ինքնուրույն է իր քաղաքացին: Քաղաքացուն ինքնուրույնություն տալիս է իր վաստակը, իսկ մարդը կարող է վաստակել՝ աշխատելով այս կամ այն գործարարին պատկանող որևէ ընկերությունում: Այլ կերպ ասած, հզոր, սուվերեն և անկախ պետություն ունենալու համար առաջինը պետք է գնահատվի մեծահարուստ գործարարը, որն էլ ստեղծում է այն վաստակի միջոցը, որը աշխատող քաղաքացուն դարձնում է անկախ և արժանապատիվ մարդ:

    Երկրում փոխված քաղաքական իրավիճակից հետո պետք է վերացնել ատելության այն մթնոլորտը, այն ջրբաժանը, որը կա հասարակության և մեծահարուստ մարդկանց միջև: Երկրում պետք է նաեւ այս ատելության մթնոլորտը վերացնել:

    Հարություն Մկրտչյան


    Երևան Տոնավաճառ

    scroll to top