Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » editorial » Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի պարզ զրույց ծավալել

    Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի պարզ զրույց ծավալել

    Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի պարզ զրույց ծավալել
    Նոյեմբեր 1, 2018 13:06 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Գրող, երգահան Քրիստ Մանարյանն ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությանը իր հորը՝ Երվանդ Մանարյանին: Նա մասնավորապես գրել է.

    «Հայրս հուզվեց Փաշինյանի այցելությունից, նրա հետևից էլ հուզվեցինք բոլորս:
    - Մի ամբողջ կյանք սպասել եմ, որ մեր երկիրն ունենա էնպիսի ղեկավար, որի հետ հնարավոր լինի նստել ու պարզ, սովորական, մարդկային զրույց ծավալել,- ասեց հայրս:

    - Ամենայն բարիք Ձեզ, վարպետ,- պատասխանեց Փաշինյանը,- Շնորհակալություն Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհի համար:

    Իսկ հաջորդ օրն իմանում ենք, որ մեր երկրի ժողովրդական վարչապետը որոշում ա կայացրել Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովորդական արտիստի կոչում շնորհելու մասին: Եվ ինչպես ինքն ա նկատել՝

    «Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով»:

    Իսկ գիտե՞ք որն էր իմ, նվաստիս, ամենամեծ ուրախությունը երեկ՝ էն, որ երկու տարբեր սերունդների հայեր նստած ջերմ զրուցում էին, մեկը ծնված Պարսկաստանի Սուլթանաբադ քաղաքում, մյուսը՝ Հայաստանյան Իջևանում, բայց էնքան հարազատ էր իրենց զրույցը, որ բոլորս անկախ մեզնից ժպտում էինք:

    Եվ ինչպես նկատեց հայրս հեղափոխության օրերին, տեսնելով մեր միահամուռ կեցվածքն ու միասնական ոգևորությունը՝ ՙԷս էն հայն ա, տղա ջան, որին էս աշխարհի ուժեղները որոշել էին քարտեզից ջնջել…»:


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top