Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » editorial » Մի քանի գիրք ավել եմ կարդացել, տեսքս է փոխվել, բայց մեծ հաշվով նույնն եմ մնացել

    Մի քանի գիրք ավել եմ կարդացել, տեսքս է փոխվել, բայց մեծ հաշվով նույնն եմ մնացել

    Մի քանի գիրք ավել եմ կարդացել, տեսքս է փոխվել, բայց մեծ հաշվով նույնն եմ մնացել
    Օգոստոս 10, 2018 13:24 editorial, Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Եկել եմ ձեզ ասելու, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են, և ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին,- Տավուշի մարզ երկօրյա այցի շրջանակներում Բերդ համայնքի բնակիչներին դիմելով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Որն է այդ  բանալին՝ դուք գիտեք, որ Հայաստանի Հանարապետությունում ավելի քան 20 տարի ժողովուրդն ուզում էր քաղաքական փոփոխություններ, և դրանք տեղի չէին ունենում, բայց եկավ 2018 թվականը և այդ փոփոխությունը տեղի ունեցավ»:

    Վարչապետի խոսքով՝ լուծվել է մի հարց, որը 23-24 տարի անլուծելի է համարվել. «Ինչու այսքան տարի այդ խնդիրը չէր լուծվում և ինչ տեղի ունեցավ, որ այդ խնդիրը լուծվեց… որովհետև նախորդ 20-24 տարիների ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փոփոխություն պետք է անի ընդդիմության այս առաջնորդը, այն առաջնորդը, և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում այդ փոփոխությունը, նեղանում էին, այդ առաջնորդից հիասթափվում: Հիմա փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ժողովրդի մեծամասնությունը հասկացավ, որ հեղափոխությունը ոչ թե պետք է որևէ քաղաքական ուժի առաջնորդն անի, այլ իրենք պետք է անեն»:

    Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ իրենք՝ ինքն ու իր քաղաքական ուժը միայն ստեղծել են հնարավորություն, որ մարդիկ որոշեն՝ ուզում են այն Հայաստանում ապրել, թե Նոր Հայաստանում. «Դա ոչ թե մենք ենք որոշել, այլ դուք եք որոշել, և ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին, ես նույն մարդն եմ վերջին 20 տարվա ընթացքում, մի քանի հատ գիրք ավել եմ կարդացել, մի քիչ տեսքս է փոխվել, մի քիչ աշխատել եմ ինքս ինձ վրա, որովհետև պատասխանատու եմ համարել, համարել եմ, որ ձեր աչքերի մեջ նայելու համար պետք է դրա իրավունքը վաստակել, բայց, մեծ հաշվով, ես փետրվարին ու մայիսին նույնն էի: Իսկ ինչը փոխվեց. փոխվեց ձեր ընկալումը, ձեր ինքնագնահատականը: Փոխվեց այն, որ դուք հասկացաք՝ ամեն ինչ դուք եք որոշում»:

     

    Նման թեմաներ

    scroll to top