Գլխավոր Լուրեր Մի քանի հետաքրքիր թիվ ու համեմատություն՝ նախկինում եւ հիմա քաղաքապետարանի մեքենաների սպասարկման...

Մի քանի հետաքրքիր թիվ ու համեմատություն՝ նախկինում եւ հիմա քաղաքապետարանի մեքենաների սպասարկման ծախսերի մասին

8
0

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է.

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՓԲԸ տվյալներով, ընկերության հաշվեկշռում գտնվող մեքենաները 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ծախսել են 52 050 լիտր բենզին՝ 2018-ի նույն ժամանակահատվածի 81 070 լիտրի փոխարեն (-35,8%):
Գազային շարժիչով ավտոմեքենաները 2019-ի առաջին չորս ամիսներին ծախսել են 27500 խմ գազ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 37720 խմ-ի փոխարեն (-27,1%):
Ավտոպարկի տեխսպասարկման ծախսերը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 15 մլն 563 հազար դրամ, 2019-ի հունվար ապրիլին՝ 9 մլն 532 հազար (-38,8%):

Եվս մեկ թիվ. 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին Երեւանի քաղաքապետին սպասարկող ավտոմեքենան ծախսել է 5200 լիտր բենզին: Այս տարվա առաջին չորս ամիսներին քաղաքապետին սպասարկող մեքենան ծախսել է 700 (յոթ հարյուր) լիտր բենզին կամ 7.5 անգամ պակաս: