Չորեքշաբթի , 18 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    30°
    Home » Լուրեր » Մի քիչ դուխով եղեք. Իոաննիսյանը՝ ոստիկանին

    Մի քիչ դուխով եղեք. Իոաննիսյանը՝ ոստիկանին

    Մի քիչ դուխով եղեք. Իոաննիսյանը՝ ոստիկանին
    Ապրիլ 16, 2018 10:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը վեճի է բռնվել ոստիկանության աշխատակցի հետ և պնդում է, որ երբ ուսանողներին ծեծում ու վրաերթի էին ենթարկում, ոստիկանները ոչինչ չէին անում:

    «Մարդկանց ձեր աչքի առջև ծեծի են ենթարկում, վրաերթի ենթարկում, իսկ դուք լռում եք: Դուք կողքից կանգնած դիտորդի դերում եք, դուք լրագրո՞ղ եք, թե՞ ոստիկան»,-ասաց Իոաննիսյանը` դիմելով ոստիկանության աշխատակցին:

    Ոստիկանը ի պատասխան Դանիել Իոաննիսյանի մտահոգությանը նշեց. «Նույն կոնֆլիկտը վերևում էլ հաթվեց, հիմա այստեղ է շարունակվում: Դրա համար մենք ասում ենք՝ մի՛ գնացեք ընդհարման, մենք էդ հարցը կլուծենք»:

    Իոաննիսյանն է ոստիկանին հորդորեց. «Չի կարելի է անգործություն ցուցաբերել, մի քիչ դուխով եղեք, դուք ոստիկններ եք, պետք է բռնեք հանցագործներին, բայց թողեցիք, որ գնան»:

    scroll to top