Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Գրիգորյանը՝ իր աշխատասենյակի խուզարկության մասին

    Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Գրիգորյանը՝ իր աշխատասենյակի խուզարկության մասին

    Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Գրիգորյանը՝ իր աշխատասենյակի խուզարկության մասին
    Հուլիս 17, 2019 17:11 Իրավական, Լուրեր A+ / A-

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ խուզարկությունը մեկ այլ քրեական գործի շրջանակներում է իրականացվել:

    Հարցին՝ այս քրեական գործը առնչություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, դատավորը պատասխանեց. «Մի քիչ որ սպասեք՝ կիմանաք: Այդքանը կարող եմ ասել: Մի քիչ համբերեք՝ կիմանաք»:

    Նա նաեւ չասաց, թե խուզարկությամբ աշխատասենյակից որեւէ բան առգրավվե՞լ է, թե՝ ոչ: «Եկեք հիմա այդ հարցերին ես չպատասխանեմ»,- ասաց նա:

    Իսկ արդյոք քրեական գործի շրջանակներում որեւէ կարգավիճակ ունի՞, Գրիգորյանը ասաց՝ ըստ քննիչի ոչ:


    Նման թեմաներ

    scroll to top