Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մի շարք դպրոցականների բանակ զորակոչվելը կհետաձգվի

    Մի շարք դպրոցականների բանակ զորակոչվելը կհետաձգվի

    Մի շարք դպրոցականների բանակ զորակոչվելը կհետաձգվի
    Փետրվար 5, 2019 17:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյյանը կառավարության վաղվա նիստին չզեկուցվող հարց է ներկայացրել, որի համաձայն  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ մի շարք քաղաքացիների զինվորական ծառայության մեկնելը կհետաձգվի:

    Այս մասին AraratNews.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

    Որոշման մեջ ասվում է.

    1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև՝

    1) 2019 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրել տարկետում`

    ա. Նորայր Արմենի Պողոսյանին (ծնված 23.12.1999 թ., հաշվառման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սևերսկի ԴՈՍ 78, սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):

    բ. Օնիկ Օնիկի Սահակյանին՝ (ծնված 25.12.1999թ, հաշվառման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, «Թռչունյան տուն»  գիշերօթիկ հաստատություն, Ղարսի խճ 3/1, սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):

    գ. Դավիթ Բենյամինի Ալեքսանյանին ՝ ծնված 30.10.1999թ (հաշվառման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Մ.Մաշտոցի 118ա), սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում:

    դ. Սերգեյ Արմենի Վարդանյանին՝ ծնված 19.11.1999թ (հաշվառման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Սիսակյան 9), սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում:

    2) 2020 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրել տարկետում` Գրիգոր Գարիկի Խաչատրյանին ( ծնված 16.11.1999 թ., հաշվառման վայրը ՀՀ Շիրակի մարզ, գ. Լանջիկ 4 փ, 20 տուն, սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդ դասարանում): 

    Կառավարության հիմնավորումը կայանում է հետևյալում. 

    1. Նորայր Արմենի Պողոսյանը (ծնված 23.12.1999 թ.) սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: 2018թ. դեկտեմբերի 23-ին լրացել է նրա 19 տարին: Հիվանդության պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:
    2. Օնիկ Օնիկի Սահակյանը /ծնված 25.12.1999 թ.) սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: 2018թ. դեկտեմբերի 29-ին լրացել է նրա 19 տարին: Հիվանդության պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:
    3. Գրիգոր Գարիկի Խաչատրյանը (ծնված 16.11.1999 թ.) սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդ դասարանում: 2018թ . նոյեմբերի 16-ին լրացել է նրա 19 տարին: 2017 թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել է նույն դասարանում:
    4. Դավիթ Բենյամինի Ալեքսանյանը (ծնված 30.10.1999 թ.) սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: 2018 թվականի հոկտեմբերի 30-ին լրացել է նրա 19 տարին: Ռուսաստանի Դաշնությունում ապրելու պատճառով ուշ է հաճախել դպրոց:
    5. Սերգեյ Արմենի Վարդանյանը (ծնված 19.11.1999 թ.) սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: 2018 թ. նոյեմբերի 19-ին լրացել է նրա 19 տարին: 2017թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել է նույն դասարանում:

    6. Նորայր Արմենի Պողոսյանը, Օնիկ Օնիկի Սահակյանը,Դավիթ Բենյամինի Ալեքսանյանը և Սերգեյ Արմենի Վարդանյանը հանրակրթական ուսումնական ծրագրերը ավարտելու են 2019 թվականի հունիս ամսին: Ուստի վերը նշվածներին նպատակահարմար է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև  2019 թվականի ամառային զորակոչը:

    7. Գրիգոր Գարիկի Խաչատրյանը՝ ուսումնական ծրագիրը  ավարտելու է 2020 թվականի հունիս ամսին:  Այդ նկատառումով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  տարկետում է նախատեսվում տրամադրել  մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:


    Նման թեմաներ

    scroll to top