Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
12°
Home » Լուրեր » Մի խառնվեք իմ եւ ամուսնուս հարաբերություններին. ծնողը՝ դպրոցի տնօրենին

Մի խառնվեք իմ եւ ամուսնուս հարաբերություններին. ծնողը՝ դպրոցի տնօրենին

Նոյեմբեր 14, 2017 18:22 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Ջոն կիրակոսյանի դպրոց

Araratnews.am-ն այսօր կապ հաստատեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում  բռնության ենթարկված 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի  մոր՝ Մարինա Սարգսյանի հետ:

Հիշեցնենք՝ մայրն ահազանգել էր, որ դպրոցում երեխայի համադասարանցիները կտրել են նրա թարթիչները, սկոտչով կապել ձեռքերն ու ծեծել:

Մարինա Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ  դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի պարզաբանմանը, ըստ որի՝ դա երեխայի ֆանտազիայի արդյունքն է, եւ դպրոցն էլ երեխայի ամուսնալուծված  ծնողների մատաղացուն է: «Իսկ դուք տնօրենից ի՞նչ էիք սպասում: Նման բան ոչ մի տեղ չի կատարվում: Երեխայի կապտուկները, վզի քերծվածքները՝ դա՞ էլ է ֆանտազիայի արդյունք: Եթե էդպես է, ինչո՞ւ են երեխայից ներողություն խնդրել մյուս երեխաները»,- ասաց տիկին Սարգսյանը:

Մեր դիտարկմանը, թե նոյեմբերի 8-ից հետո հանդես է եղել, եւ երեխայի դեմքի վրա կապտուկներ չկան, որը հավաստող լուսանկար էլ կա, ծնողն ասաց. «Հանդեսից հետո երեխան  եկել է տուն: Ես տեսա աչքի կապտածը, վզի քերծվածքը: Երեխան սկզբում  չէր ասում՝ ինչ է եղել, հետո ասաց: Ասաց՝ մամա, հանկարծ էդ երեխաներին  չասես»:

Մեր մյուս հարցին, թե ինչո՛ւ միանգամից ոստիկանություն չի դիմել երեխայի մարմնի վրա քերծվածքները տեսնելուց  հետո, երեխայի մայրն ասաց, որ զանգահարել է տնօրենի աղջկան, որը նաև երեխայի դասվարն է, վերջինս ասել է՝ երկուշաբթի կգաք դպրոց, կնայենք տեսախցիկները, մեղավոր երեխաները կպատժվեն:

Երբ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել,  կանչել մեղադրվող երեխաների ծնողներին, Արտյոմի ծնողներից ոչ մեկը  չի գնացել: Մարինա Սարգսյանի խոսքով՝  ինքն առողջական խնդիրներ ուներ, իսկ թե ինչո՛ւ ամուսինը չի գնացել, Մարինան դժվարացավ պատասխանել: Նա  վստահեցրեց՝ երեխային դպրոցից հանելու է եւ բոլոր հնարավոր միջոցներով հասնելու է արդարության:

Բռնության ենթարկված երեխայի ծնողը հորդորում է դպրոցի տնօրենին չխառնվել իր եւ ամուսնու նորմալ հարաբերություններին:

Սոնա Դավթյան

 

122488199673267500288781848048447njpg
scroll to top