Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Միացյալ Նահանգները սատարում է արցախցիների ինքնորոշման իրավունքը. ամերիկացի կոնգրեսական

    Միացյալ Նահանգները սատարում է արցախցիների ինքնորոշման իրավունքը. ամերիկացի կոնգրեսական

    Միացյալ Նահանգները սատարում է արցախցիների ինքնորոշման իրավունքը. ամերիկացի կոնգրեսական
    Փետրվար 13, 2018 17:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեսուն տարի առաջ Լեռնայանի Ղարաբաղի հայերը քվեարկեցին Ադրբեջանի գերիշխանությունից անկախանալու օգտին:

    «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, տեսակապով շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Սփիըրը՝ նշելով, որ հայերի միակ պահանջը հայրենիքի ապագան որոշելու իրավունքն էր:

    «Այսօր անկախությունը պահպանվում է ԼՂ-ի ժողովրդի նվիրվածության, հայերի աջակցության, ներկայացուցիչների պալատում հայկական հարցերով կոնգրեսի հանձնախմբի շնորհիվ, որը հավատարիմ է այդ հպարտ տարածաշրջանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու գաղափարին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երազում է ամենադրական իրավունքի մասին, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ ինքնակառավարվելու և ինքնորոշվելու իրավունքը: Միացյալ Նահանգները սատարում է այդ նույն սկզբունքներին, սկզբունքներ, որոնք մեր սեփական ժողովրդավարության հիմքն են: Շնորհավորում եմ ԼՂ-ի ժողովրդին՝ 30 տարվա հպարտ անկախության առիթով և ցանկանում նորանոր հաջողություններ»,- ավելացրել է կոնգրեսականը:

    Նման թեմաներ

    scroll to top