Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Միակ բանը, որ փոխվել է Գալուստ Գրիգորիչն է. Մարուքյանը՝ Սարգսյանին

    Միակ բանը, որ փոխվել է Գալուստ Գրիգորիչն է. Մարուքյանը՝ Սարգսյանին

    Միակ բանը, որ փոխվել է Գալուստ Գրիգորիչն է. Մարուքյանը՝  Սարգսյանին
    Ապրիլ 17, 2018 15:16 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթից, հարցերին պատասխանելուց հետո  ելույթով հանդես եկավ:

    Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջին անգամ վերջապես Ազգային ժողովում է Սերժ Սարգսյանը, որին կարող են հարցեր տալ: «Մինչեւ հիմա, ով եկել է, կապ չեն ունեցել ոչ մի բանի հետ: Այնպիսի կառավարման համակարգ է, որտեղ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք ինստիտուտներ: Ում ինչ ասում ենք, ասում են՝մենք  կապ չունեն: Ձեր նկարն են ցույց տալիս, ասում են՝ իրեն ասեք: Ռեֆորմների, բարեփոխումների մասին եք խոսում: Մենք պիտի ձեզ խնդրենք, որ ոչ մի բարեփոխում չանեք: Ինչքան բարեփոխումներ  եք արել`  Հայաստանը ռեգրեսիա է ապրել»:

    Պատգամավորը Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց «Հայլուր» լրատվականի, գործադիր մարմնի անդամների՝ Ալթունյանի, տրանսպորտի, կապի նախարարների  վրա. «Ձեր առողջապահության նախարարն անում է ամեն ինչ, որ  մարդկանց համար անհարմար լինի: Ձեր տրանսպորտի նախարարը կարծում է, որ երկրի թիվ մեկ աջ ղեկն է ու դրանով պետք է զբաղվի: Որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց` ապշած եմ: Հավաքել մարդիկ, ովքեր չգիտեմ` ինչով են զբաղված: Բայց այն, ինչ հուզում է քաղաքացուն, իրենք զբաղված չեն»:

    Էդմոն Մարուքյանն ասաց, որ  տնտեսական աճի մասին զեկույցներ են ունենում ՀՀԿ պատգամավորները: «Մի պարզ հարց ունեմ: Հյուսիս-հարավ ճանապարհը չի՞ վերջացել: Ճանապարհի կառուցումը սկսվել է այնտեղից, որտեղ  ամենալավ ճանապարհ է»:

    Մարուքյանի խոսքով՝  բոլորը գիտեն, որ Սարգսյանը ոչ մի բան չի փոխելու: «Բոլորը մտածում են` շարունակելու եք այնպես, ինչպես կա: Պահպանեք այս համակարգը  եւ այդ մարդկանց: Միակ բանը՝ տուժող մարդը, որ փոխվել է, Գալուստ Գրիգորիչն է: Դուք դառնաք վարչապետ, էդիկ Նալբանդյանին նշանակելու եք ԱԳ նախարար, որը ձախողել է երկրի արտաքին քաղաքականությունը: Ալթունյանին եք նշանակելու առողջապահության նախարարին: Ասում եք՝ խորհրդարանական կառավարման համակարգը փոխզսպման համակարգ է: Եթե այդպես լիներ, խորհրդարանում հարցեր կլուծվեին: Ոչ մի հարց էլ չի լուծվում: Մարդիկ նայում եք ձեր նկարին»,- ասաց «Ելքի» անդամը:

    Օրենսդիր մարմնի անդամի խոսքով՝ կա երկու աշխարհ՝ Սերժ Սարգսյանի աշխարհը եւ պատգամավորների աշխարհը. «Մենք դեմ ենք ձեր պաշտոնավարման երրորդ ժամկետին: Ձեր աշխարհում ձեզ  շրջապատել  եք մարդկանցով, որոնք ձեզ չեն ասում՝ ինչ է կատարվում: Եթե ասում են, պետք է փոփոխություններ լինեին: Կամ` ասում են` դուք փոփոխություններ չեք անում: Մենք ճահիճում ենք, սա ֆեյք կառավարման համակարգ է: Ձեր նշանակած  դատավորներին, քաղաքապետներին նայենք: Մի քաղաքապետը մեկից բեթար է»:

    Խոսելով Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Դուք ամագ ունեք` պատերազմ, Արցախ: Բայց էսօրվանից սկսվում է ուրիշ Սերժ Աարգսյանի կենսագրություն: Այն կենսագրությունը նախագահ Սարգսյանի կենսագրությունն է: Դուք  չեք ունենալու քավության նոխազ»:

    Անդրադառնալով  իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի պայքարին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության՝ Մարուքյանն ասաց, որ  նոր Սահմանադրությամբ ոստիկանապետը ենթարկվում է վարչապետին. «Մեկի քթից արյուն եղավ, ձեզ են մեղադրելու: Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառվի: Ասում եք՝ ով է փող բաժանել: Մարդիկ հերթ են կանգնել, որ փող ստանան: Բա նայո՞ւմ են, չէ, ձեզ, ասում են՝ ինչ է ասում: Զեյնալյանը հարցնում է՝ քաղաքական հայացքների համար մարդիկ կան, ասում եք՝ չկան:  Անդրիաս Ղուկասյանն ինչի՞  է բանտում: Տոնածառի տղեն ի՞նչ է բանտում: Բազմաթիվ հարցեր կան, պարոն Սարգսյան: Բարի գալուստ, Լուսավոր Հայաստան, պարոն Սերժ Սարգսյան: Դուք գալու եք այստեղ,  ու մենք  ձեզ այդ հարցերը տալու ենք»:

    Նման թեմաներ

    scroll to top