Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Միասին կարող ենք անել ավելին. ստորագրվեց «Մենք» դաշինքի հուշագիրը

    Միասին կարող ենք անել ավելին. ստորագրվեց «Մենք» դաշինքի հուշագիրը

    Միասին կարող ենք անել ավելին. ստորագրվեց «Մենք» դաշինքի հուշագիրը
    Նոյեմբեր 10, 2018 14:13 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Կուսակցությունները դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգան «Մենք» դաշինքով։

    Երևան Տոնավաճառ

    «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նախ շնորհավորեց դաշինք ձևավորելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս միավորումը կունենա հաջողություններ և իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն:

    «Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակիցն են եղել: Մենք պայքարել ենք գործող ռեժիմի դեմ, և էդ պայքարի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ընկերների քաղբանտարկյալների տեսքով՝ 1000-ից ավելին, և, բարեբախտաբար, վերջում էդ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչի կողմնակիցը և աջակիցը եղել ենք նաև մենք: Հեղափոխությունը բերում է փոփոխություններ, և այդ փոփոխություններին համահունչ նաև պետք է քայլեր արվեն»:

    Իսկ դաշինքը, Արամ Սարգսյանի խոսքով՝ ձևավորվել է հետևյալի համար. «Դաշինքը կարծում է, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքաղաքական կյանքում, այլև արտաքին քաղաքական կյանքում: Այ էս ասպարեզում է, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր համոզմամբ, պետք է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնի: Մենք համարում ենք, որ այս ոլորտում կան թերացումներ, և մենք հակված են այդ բացը լրացնելուն»:

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն էլ իր խոսքում ընդգծեց. «Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանարապետությունում ստեղծվել է բացառիկ իրավիճակ՝ քաղաքական իմաստով: Ինչո՞ւ, որովհետև 91 թվականից հետո Հայաստանում առաջին անգամ մեր քաղաքացիները հնարավորություն ունեն ընտրելու և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, հնարավորություն ունեն իրացնելու այն ընտրական իրավունքը, որից կախված է երկրի ճակատագիրը: Տարիներ ի վեր քաղաքացու ճակատագրի վրա իր քվեն էական ազդեցություն, ցավոք սրտի, չի ունեցել, այսինքն՝  ընտրությունները և ժողովրդավարական պրոցեսները Հայաստանում վերածվել  են իմիտացիայի»:

    Իսկ հիմա, Քոքոբելյանի խոսքով, իրենք միավորվել են, որովհետև միասին կարող են անել ավելին:


    Նման թեմաներ

    scroll to top