Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ. Արցախի նախագահի ուղերձը

    Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ. Արցախի նախագահի ուղերձը

    Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ. Արցախի նախագահի ուղերձը
    Ապրիլ 24, 2019 10:11 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

    Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, եւղերձում ասված է.
    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում եւ ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն հայերի, ովքեր սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից: Դա մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու հրեշավոր ծրագրերից մեկն էր, որը դարձավ խարան հետագա սերունդների համար:

    Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից:

    Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունը ամրապնդելու ճանապարհին: Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին:

    Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթեւան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու եւ արդարության հաղթանակի:

    Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը եւ այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլեւս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ»:


    Նման թեմաներ

    scroll to top