Գլխավոր Լուրեր Միայն Հայաստանը համարձակվեց սատարել Ռուսաստանի օլիմպիական հավաքականին. Լեպյոխին

Միայն Հայաստանը համարձակվեց սատարել Ռուսաստանի օլիմպիական հավաքականին. Լեպյոխին

11
0

ԵԱՏՄ ինստիտուտի  տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարել  է, որ միայն Հայաստանի  ազգային օլիմպիական կոմիտեն հանդես եկավ պաշտոնական հայտարությամբ` ի  պաշտպանություն ռուսաստանցի օլիմպիականների:

«Ռուսաստանը բարձր է գնահատում, որ հայերը չերկնչեցին և սատարեցին ռուսաստանցի  օլիմպիականներին: Հայաստանը մյուս երկրներին օրինակ տվեց»,-  РУСАРМИНФО-ի հետ հարցազրույցում ասել  է Վլադիմիր Լեպյոխինը:

Նա նաև  ընդգծել  է, որ ՀԱՕԿ-ը ռուսաստանցի մարզիկների նկատմամբ համերաշխություն է դրսևորել և կանգնել «ազնիվ խաղի» սկզբունքի պաշտպանության կողմը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեն խախտել  է:

«Բոլորը թևաթափ եղան, այդ թվում նաև` ռուսաստանցի  մարզիկները: Նման իրավիճակում Հայաստանի աջակցության խոսքը թանկ արժի»,- նշել  է փորձագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սպորտային մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը անթույլատրելի  էր համարել  2018-ի ձմեռային օլիմպիական խաղերում ազգային դրոշի ներքո ռուսաստանցի մարզիկների մասնակցության արգելքը: