Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
°
Home » editorial » Միայն ՔԱՔ-ը կարող է բարձրացնել հանրապետականների վարկանիշը. Սերգեյ Դանիելյան

Միայն ՔԱՔ-ը կարող է բարձրացնել հանրապետականների վարկանիշը. Սերգեյ Դանիելյան

Դեկտեմբեր 16, 2016 15:39 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

sergey

Դերասան Սերգեյ Դանիելյանը մի քանի օրից կդիմի արդարադատության նախարարություն՝ իր ստեղծած «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը գրանցելու հարցով: Նշենք, որ դերասանի՝ կուսակցություն հիմնելու հայտարարությանը շատերը դեռ հումորով են վերաբերվում, սակայն Դանիելյանի մտադրությունները, պարզվում է, այնքան էլ հումորի ժանրից չեն: Թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է ՔԱՔ-ի հիմնադիր առաջնորդի հետ:

Ե՞րբ եք պատրաստվում դիմել արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը գրանցելու համար:

Էս երկու օրը, երևի` շաբաթվա վերջին՝ եթե հասցնենք, ադմինիստրատիվ որոշ հարցեր կան, կարգավորենք ու գրանցենք:

Կա՞ն խնդրահարույց հարցեր, որոնց պատճառով գրանցումը գուցե մերժեն:

Չեմ կարծում՝ որևէ բան գտնեն, հակահասարակական գործունեություն չի ծավալում, բռնություն, իշխանափոխություն քարոզող կուսակցություն չի, ընդհակառակը՝ բավական ուրախ եւ պոզիտիվ կուսակցություն է:

Իսկ հապավո՞ւմը:

Հապավումը տենց ա  ստացվել, ի՞նչ անեմ: Երեկ ինձ էդպիսի հարց տվեցին, թե անբարեհունչ է, բան, ասեցի՝ դե, գիտեք, Գյոթեի անունն էլ է բավականին անբարեհունչ, փոխե՞նք էդ մարդու անունը:

Ընտրությունների նախաշեմին  ձեր քարոզարշավներն ինչպե՞ս եք պատկերացնում:

Իմ քարոզարշավները միայն օնլայն են լինելու, բոլոր ժողովները, համագումարները օնլայն են լինելու,  ես ինտերնետային կուսակցություն եմ, չեմ պատկերացնում` գնամ դռնեդուռ ընկնեմ, սկսեմ քարոզել: Ես դրա կարիքը չունեմ, երկու օրում գրեթե հազար մարդ է անդամագրվել կուսակցությանը:

Չե՞ք գնալու մարզեր, ժողովրդին խոստումներ չե՞ք տալու:

Դուք ո՞նց եք պատկերացնում. գնամ մարզեր, ասեմ՝ միացեք ՔԱՔ կուսակցությանը, հա՞, ինտերնետով ավելի լավ ա, էդպես կիմանան, յա կգրանցվեն, յա՝ ոչ:

Եթե ձեր կուսակցությունը հաղթահարի նվազագույն շեմը, եւ մտնեք խորհրդարան, մյուս ուժերի հետ համատեղ աշխատանքը պատկերացնո՞ւմ եք:

Բայց ես միշտ չեմ նստելու դահլիճում, երբ ուզեմ` կնստեմ, երբ չուզենամ` չեմ նստի, կուզեմ` կքվեարկեմ, կուզեմ՝ չէ:

Ինչո՞ւ:

Էդպես, ես էլ տենցն եմ: Իշխանամետ կուսակցություն եմ, իրենց շարունակությունը:

Ընդդիմադիրները պնդում են, թե Հանրապետական կուսակցության վարկանիշն ընկած է, այդ կուսակցության շարունակություն լինելը ձեր կուսակցության հեղինակությանը չի՞ վնասի:

Մենք պետք է բարձրացնենք վարկանիշը, եւ միայն ՔԱՔ-ը կարող է բարձրացնել հանրապետականների վարկանիշը եւ ոչ միայն հանրապետականների, էնտեղ էլի կուսակցություններ կան` «Բարգավաճ Հայաստան»-բան, էդ մեծերը, էլի, էսպես ասած` ռահվիրաները:

Այդ կուսակցություններից ո՞ւմ եք համարում ձեզ մրցակից:

Ոչ մեկին, որովհետև ես մրցակցությունից դուրս եմ, ես չեմ գնում մրցելու, գնում ենք օգուտ տանք, այո՛:

Ովքե՞ր են ձեր կուսակցությանն անդամագրվողները, հասարակության ո՞ր շերտն է:

Էս ինչքան նայում եմ, միայն ինտելեկտուալ մարդիկ են՝ զարգացած եւ կիրթ, ամենակարևորն էլ այն է, որ անշահախնդիր են: Ես ասել եմ, որ էդ կուսակցության մեջ ոչ մի պաշտոն եւ այլն չի լինելու: ՔԱՔ-ից մաքուր բան էս դաշտում չի եղել ու չի էլ լինի, վերջապես լույս բացվեց մեր քաղաքական կյանքում:

Շողիկ Գալստյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top