Գլխավոր Իրավական Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ

Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշումն ուժի մեջ

1
0

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի պաշտպանի՝ նրա կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքը: Դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի` Պողոսյանին կալանավորելու որոշումը: Այս մասին հայտնում են դատարանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։