Գլխավոր editorial Միջադեպ բժշկական կենտրոնում. նկատել են կասկածելի պահվածքով մի կնոջ

Միջադեպ բժշկական կենտրոնում. նկատել են կասկածելի պահվածքով մի կնոջ

2
0

Հունիսի 19-ին, ժամը 18.30-ին, «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ում ծառայություն իրականացնելու ժամանակ ոստիկանության ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ոստիկանին են մոտեցել երկու քաղաքացի եւ հայտնել, որ նշված Բ/Կ 4-րդ հարկում մոռացել են կանացի պայուսակ:

Շտապելով 4-րդ հարկ` նկատել են կասկածելի պահվածքով մի կնոջ, ում իրերի միջից հայտնաբերել են նշված պայուսակը:

47-ամյա կինը ժամը 19.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Նրա մոտ եղել է գողացված պայուսակը, որի մեջ եղել է 21.820 դրամ, զեղչի քարտեր եւ դրամապանակ:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: