Շաբաթ , 17 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Միջադեպից հետո ՀՀԿ ավագանու անդամները շարունակում էին վիրավորել ԵԾ անդամներին

    Միջադեպից հետո ՀՀԿ ավագանու անդամները շարունակում էին վիրավորել ԵԾ անդամներին

    Միջադեպից հետո ՀՀԿ ավագանու անդամները շարունակում էին վիրավորել ԵԾ անդամներին
    Փետրվար 13, 2018 12:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Երեւանի ավագանու նիստի ժամանակ: Միջադեպից հետո նիստերի դահլիճում են ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, «Ելք» խմբակցության մի քանի անդամ եւ որոշ ՀՀԿ-ականներ:

    Երևան Տոնավաճառ

    Քիչ առաջ շտապօգնության աշխատակիցներ ժամանեցին քաղաքապետարան, նրանք մտան նիստերի դահլիճ: Լրագրողների մուտքը դահլիճ արգելվել է: Տարոն Մարգարյանի օգնականը եւ այլ անձինք հերթապահում են դահլիճի դռան մոտ, որպեսզի լրագրողները ներս չմտնեն:

    Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ուղիղ միացում է կազմակերպել: Ավագանու ՀՀԿ անդամները, ովքեր գտնվում էին ներսում, շարունակում էին վիրավորական արտահայտությունները «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների հասցեին: ԵԾ ավագանու անդամ Սոնա Աղեկյանը հայտարարեց, որ ՀՀԿ ավագանու անդամ Գոռ Վարդանյանն իր գլխին է հարվածել: Ի պատասխան ավագանու ՀՀԿ անդամներից մեկն արձագանքեց, թե եթե Գոռ Վարդանյանը նրան հարվածեր, ապա դժվար թե Աղեկյանը կարողանար շարունակել այստեղ նստած լինել: Ավագանու մեկ այլ անդամ էլ կանանց հարցրեց, թե որքան գումար են ստանալու այս շոուի համար: «Մեր հայրենիքին մատուցած ծառայություններն անգին են»,- պատասխանեցին նրանք:

    Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք շարունակելու են իրենց աշխատանքը, եւ այսկերպ բարձրաձայնում են բնակիչների խնդիրները:

    Իրավիճակն այս պահին փոքր-ինչ հանդարտվել է: Ավագանին փորձում է վերադառնալ իր բնականոն աշխատանքին:

    Փայլակ Ֆահրադյան


    scroll to top