Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Լուրեր » Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է. Լավրով

Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է. Լավրով

Օգոստոս 11, 2017 19:33 Լուրեր, Միջազգային A+ / A-

լավրով

Միջազգային հարաբերություններում բեկումնային փուլ է սկսվել։ Այս մասին «Նշանակությունների տարածք» ֆորումում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այժմ միջազգային հարաբերություններում միանշանակ բեկումնային փուլ է։ Անցնում է անցյալ դարաշրջանը, որը բնորոշվեց նրանով, որ այն, ինչը մենք մի քանի հարյուրամյակ Արեւմուտք ենք անվանում, գերիշխում է միջազգային հարցերում եւ օբյեկտիվորեն ձեւավորվում է այն, ինչ բազմակենտրոն աշխարհակարգ ենք անվանում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների կողքին ի հայտ են գալիս տնտեսական աճի եւ ֆինանսական հզորության նոր կենտրոններ։

«Իսկ այդ ամենի հետ միասին մեծանում է նաեւ քաղաքական ազդեցությոնը։ Եվ այդ նոր երկրները շարունակում են հետապնդել իրենց շահերը՝ նաեւ մասնակցելով միջազգային օրակարգի ձեւավորմանը, երանգ հաղորդելով հատկապես այն տարածաշրջանների վերաբերյալ հարցրերին, որտեղ ձեւավորվում են համապատասխան ուժերի կենտրոնները»,–ասել է Լավրովը՝ հավելելով, որ խոսքը Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի ու ՀԱՀ–ի մասին է։

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top